Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Անկեղծ պատասխանենք` 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որևէ օտարի հանդիպելուց, նույն հպարտությամբ կարո՞ղ ենք ասել՝ «մենք մարշալ Բաղրամյանի և Մոնթե Մելքոնյանի ազգից ենք»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Երեկ նշվում էր Հայկական բանակի կազմավորման 30-ամյակը: Նշվում էր համեստորեն՝ պարզապես պետական ու քաղաքական գործիչների՝ Եռաբլուր այցելությամբ: Ճիշտն ասած, նախորդ խմբագրականս ցանկանում էի դրա մասին գրել, բայց… չստացվեց:

Շատ դժվար է խուսափել պաթոսից՝ որի տողատակերում մեղադրանքներն են կամ արդարացումները: Բանակի օրը խոսել այն մասին, թե ով է մեղավոր այս վիճակի համա՞ր: Վիճակն այնպիսին է, որ մեղավորների փնտրտուքը «սիրտ չի հովացնում»: Քաղաքական գործիչներին կամ չափից դուրս քաղաքականացված մարդկանց այդ փնտրտուքը, թերևս, օգնում է մոռանալ վիճակի մասին, անձամբ ինձ՝ չի օգնում: Ինձ թվում է, ոչ թե բանակը, անգամ՝ ոչ թե պետությունն է հարված ստացել՝ ճգնաժամ է ապրում ազգային ինքնությունը:

Եկեք փորձենք անկեղծ պատասխանել հետեւյալ հարցին. արդյոք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որեւէ օտարի հանդիպելուց, նույն հպարտությամբ կարո՞ղ ենք ասել՝ «մենք մարշալ Բաղրամյանի եւ Մոնթե Մելքոնյանի ազգից ենք»: Արդյո՞ք նշված հերոսների կերպարներն այս ընթացքում խամրել են: Իհարկե՝ ոչ:

Մենք ենք խամրել: Արդյո՞ք մարդիկ նույն վստահությամբ կարող են ասել՝ «հիշում եմ եւ պահանջում»: Կամ գուցե այն ժամանակ է՞լ անկեղծ չէին ասում: Այսօր իշխանության ներկայացուցիչները, մանր խորամանկության դիմելով, հիշեցնում են՝ «Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը երբեք որպես նախապայման չի դրել»: Իհարկե, չի դրել: Բայց խոսքն ամենեւին դրա մասին չէ:

Խոսքն այն մասին է, որ Թուրքիա՛ն է Ցեղասպանության ուրացումը միշտ դրել որպես նախապայման: Հիմա, եթե պաշտոնապես ասվի, որ «հիշելն ու պահանջելն» այլեւս արդիական չէ, որ 2015 թվականի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» սխալ էր, եւ մենք առաջնորդվում ենք բոլորովին այլ հայեցակարգով, դա կլինի իշխանության կողմից իսկապես «դուխով» քայլ՝ ավելի «դուխով», քան «թալանի» մասին ամեն օր անհասցե խոսելը: Ես այդ հարցերի վերջնական պատասխանը չունեմ:

Մինչեւ 2020-ի նոյեմբերի 9-ը ես համոզված էի, որ մեր հաղթանակներով հպարտանալը, դրանց միջոցով ձեռք բերված նվաճումները պահելը, ինչպես նաեւ Ցեղասպանության մասին հիշողությունը կազմում են մեր ներկայիս ազգային ինքնության հիմքը: Բայց 2021 թվականի ընտրություններից հետո ես մտածում եմ, որ գուցեեւ սխալվում էի, եւ՝ որ, համենայնդեպս, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն ապրում է բոլորովին այլ արժեքներով: Դարձյալ՝ խնդիրը որեւէ մեկին մեղադրելը չէ:

Այս հարցերում չկան վերջնական պատասխաններ: Դրանք պետք է քննարկել՝ անկեղծորեն արձանագրելով իրավիճակը եւ չփորձելով իրար խեղդել պաթոսով: Կարեւոր է հիշել, որ ազգային ինքնությունն այնպիսի բան չէ, որ 5000 տարի առաջ հաստատվել է ու մեկընդմիշտ այդպես էլ մնացել. այն փոխվում է պատմության հանգուցային իրադարձությունների ազդեցության տակ:

Վերջին մեկուկես տարում տեղի են ունեցել նման իրադարձություններ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։