Էստեղ հայրենիք է պառկած, նամուս, իսկ լուլուաոհմակը խրխնջում է. երանի եմ տալիս էն օրվան, որ ձեզանից մեկը դեմ դիմաց հայտնվի ճանապարհիս. Աստղ Գալեյան (տեսանյութ)
Էստեղ հայրենիք է պառկած, նամուս, թասիբ, արժանապատվություն, էստեղ խոնարհվում են ու երախտապարտ են լինում ՏՂԱՆԵՐԻՆ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 44-օրյա պատերազմում նահատակված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը` Աստղիկ Գալեյանը:
«Ասենք, լուլույաոհմակն ի՞նչ իմանա հայրենիքը, նամուս թասիբն ինչ է, բերանը մինչև ականջները բացել ու խրխնջում էր սրբավայրում։
Ցավում եմ շատ եմ ցավում, որ շնչում եք օդը հայրենյաց, որովհետև ձեր նմանները արժանի չէին 5000 անմեղ կյանքերի զոհողության ու երանի եմ տալիս էն օրվան, որ ձեզանից մեկը դեմ դիմաց հայտնվի ճանապարհիս»,- գրել է նա` հրապարակելով տեսանյութ Մխիթարի շիրիմից: