Բրիտանիան զորքեր կուղարկի Արևելյան Եվրոպա
Մեծ Բրիտանիան շաբաթ օրը հայտարարեց, որ պատրաստվում է ավելի շատ ցամաքային, օդային և ծովային ուժեր ուղարկել Արևելյան Եվրոպա՝ աջակցելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, քանի որ Ռուսաստանը տասնյակ հազարավոր զորքեր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին՝ սպառնալով լայնածավալ ներխուժմամբ:
Նախատեսված տեղակայումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները քննարկում են ցանկացած նման հարվածի հավանականությունն ու ժամկետները:
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի և Լոնդոնի պաշտոնյաները համոզված են, որ ներխուժումն անխուսափելի է, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նշում է ընդհակառակը` սահմանին ռազմական կուտակումն անվանելով «հոգեբանական ճնշում»: