Ղազախստանում հատուկ դատախազները հետաքննում են Նազարբաեւի հուշարձանի քանդման հարցը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի քանդման գործը հետաքննում են հատուկ դատախազները, հայտնում է KazTAG-ը։
Տեղեկությունը, որ գործը գտնվում է հատուկ դատախազների մոտ, երկուշաբթի օրը հաստատել է իրազեկ աղբյուրը։
KazTAG-ը մեկնաբանությունների համար դիմել է Ալմաթիի շրջանի դատախազության և գլխավոր դատախազության մամուլի ծառայություններին։
Ղազախստանի առաջին նախագահի հուշարձանը քանդվել էր հունվարի սկզբին՝ երկրում լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ։