Բորիս Ջոնսոնը չեղարկել է իր այցը դեպի Ճապոնիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է փետրվարյան այցը Ճապոնիա՝ հանդիպելու իր ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության պաշտոնյաներին։
Ըստ նրանց՝ դա պայմանավորված է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմամբ, ինչպես նաև կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ վարչապետի խնջույքների մասնակցությամբ սկանդալով։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ջոնսոնի այցը Ճապոնիա նախատեսված էր փետրվարի 15-16-ը։