Իլհամ Ալիևը Գարեգին Նժդեհին անվանել է ֆաշիստ և դահիճ
Գյանջա կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «AzerTag» գործակալությանը, որտեղ իր վերաբերմունքն է արտահայտել Ռուսաստանում տապալված Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությանը։
«Կարծում եմ, որ առաջին հերթին այդ ամոթալի գործողությունը տեղի չի ունեցել ռուսական հասարակության համառության պատճառով։ Բայց ճիշտ է նաև, որ առաջին անգամ այդ հարցը բարձրացրել եմ քաղաքական հարթություն, դահիճ Նժդեհի հարցը բարձրացրել եմ ԱՊՀ գագաթնաժողովներից մեկում ունեցած ելույթիս ժամանակ։ Ես հայտարարեցի, որ Նժդեհի հուշարձանի տեղադրումը Երևանում ֆաշիզմի քարոզչություն է, և դա պետք է դադարեցվի։ Այս մարդը ֆաշիստ էր և դահիճ։ Նա սպանել է անմեղ ադրբեջանցիների, իսկ հետո Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանել է խորհրդային բանակի զինվորներին ու սպաներին։ Բայց Հայաստանում նրան հերոսացնում են։ Ցավոք սրտի, Հայաստանի ներկայիս իշխանությունը նույնպես պրոպագանդում ու պաշտպանում է ֆաշիստներին։
Պետք է վերջ տալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու փորձերին. Այս քաղաքականությունը անդունդ է բերելու ամբողջ աշխարհը։ Դուք չեք կարող փառաբանել ֆաշիզմը։ Սակայն Հայաստանն իրականում կոնկրետ քայլեր է ձեռնարկում Նժդեհի նման ֆաշիստին հերոսացնելու համար։ Հայաստանում Նժդեհի անունով կրում են փողոցներ, հրապարակներ, մետրոյի կայարան, կանգնեցվել է նրա վեց մետրանոց հուշարձանը, որը դեռ չի քանդվել»,- ասել է Ալիևը։