Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը դրսի ուժերի օժանդակությամբ, ապա դու ավելի շուտ քո ականջի հետեւը կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը. Շարմազանովը՝ Ալիևին
Կապիտուլյանտների «կիրթ ու կառուցողական» գործընկերը հերթական անգամ զառանցել է: Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում։
«Հեյդարի որդուն հիշեցնեմ Սերժ Սարգսյանի խոսքերը.
«Լավ հիշիր՝ դու ու հայրդ պարտվել եք ՀՀ նախորդ նախագահներին։ Դու բոլորից լավ գիտես, եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը դրսի ուժերի օժանդակությամբ, ապա դու ավելի շուտ քո ականջի հետեւը կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»»,-գրել է նա։