Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հայ խաղաղապահները պարգևատրվել են
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։