Իլհամի բարբաջանքից հետո Նիկոլինն է սկսվելու, ձեն ձենի են տվել գաղափարակից խամաճիկները. Գևորգյան
Երբ ազգովի Արցախյան փառահեղ հաղթանակ էինք կերտում 90-ականներին, մի սողունը ստամբուլում էր սողում, մյուսը` հայրենասիրությունը կեղծ կատեգորիա համարող «փիլիսոփայի» ոտքերի տակ։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Հիմա երկուսն էլ սարսափահար օրումեջ ելույթներ են ունենում, կանխազգալով իրենց ծրագրերի ձախողումը։ իլհամի բարբաջանքից հետո նիկոլինն է սկսվելու, ձեն ձենի են տվել գաղափարակից խամաճիկները»,-գրել է նա։