Պատերազմի ժամանակ բանակի հետ համագործակցելու համար Առողջապահության նախարարության 5 աշխատակից պարգևատրվել է
Հայոց բանակի կազմավորման երեսուն ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով է պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Աշխատակիցները 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ակտիվորեն համագործակցել են զինված ուժերի հետ`զոհված և վիրավոր զինծառայողների տարհանման աշխատանքներում: