Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու մասին
«ՆԱՏՕ-ում կարող են լինել տարբեր տեսակետներ այն մասին, թե կոնկրետ երբ Ուկրաինան կկարողանա միանալ դաշինքին, սակայն դաշինքի «բաց դռների» սկզբունքի շուրջ փոխզիջումներ չեն կարող լինել։ Այս մասին առցանց միջոցառման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Հարցին, թե Եվրոպայում Ռուսաստանի անվտանգության առաջարկներին ՆԱՏՕ-ի պատասխանները պարունակում են որևէ փոխզիջումային գաղափարներ դաշինքի «բաց դռների» սկզբունքի վերաբերյալ, գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ խնդիր կա քննարկելու, թե երբ է Ուկրաինան անդամակցելու ՆԱՏՕ-ին։
«Ընդլայնման մերժումը, որպես այդպիսին, կազդի ոչ միայն Ուկրաինայի վրա, այլ, օրինակ, այնպիսի երկրների, ինչպիսիք են Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք դեռ չեն պատրաստվում միանալ դաշինքին, բայց սկզբունքորեն չեն ցանկանում կորցնել նման հնարավորությունը»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ, ինչպես մյուս դիմորդները, անդամակցելու համար այն պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Ստոլտենբերգը նաև վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ հրապարակել Ռուսաստանին ուղարկված պատասխանները, քանի որ «գաղտնիությունը կարևոր է դիվանագիտական բանակցություններում»։