Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ խնջույքի համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել բրիտանացիներից՝ կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ Դաունինգ Սթրիթի նստավայրում խնջույքների հետ կապված սկանդալից հետո։ Նա ներողություն է խնդրել խորհրդարանում ելույթի ժամանակ, հայտնում է РБК-ն։
«Ուզում եմ ներողություն խնդրել»,- ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը խոստացել է ամեն ինչ «շտկել» և բրիտանացիներին վստահեցրել, որ կառավարությանը կարելի է վստահել։