Պետքարտուղարություն. Իրանը կարող է առաջընթացի հասնել ուրանի հարստացման հարցում
«ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում կարող է հասնել ուրանի հարստացման «բեկումնային կետի» և ավելացնել միջուկային նյութի քանակը, որն անհրաժեշտ է մարտագլխիկ ստեղծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ երբ խոսքը գնում է մարտագլխիկի համար բավարար նյութ ձեռք բերելու Իրանի կարողության մասին, դա շաբաթներ է, ոչ թե ամիսներ: