ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Բելառուսից հեռացնել իր դիվանագետների ընտանիքներին
ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Բելառուսից հեռացնել իր դիվանագետների ընտանիքներին՝ Ուկրաինայի շուրջ լարվածության հնարավոր աճի պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«2022 թվականի հունվարի 31-ին Պետդեպարտամենտը հրամայեց հեռանալ քաղաքացիական ծառայողների ընտանիքների անդամներին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է РБК--ն։
Միացյալ Նահանգները տարածաշրջանում ստեղծված իրավիճակը անվանել է «անկանխատեսելի» և ամերիկացիներին խորհուրդ տվել զերծ մնալ Բելառուս մեկնելուց։