ԱՄՆ-ը գրավոր պատասխան են ստացել Ռուսաստանից
ԱՄՆ պաշտոնյաները գրավոր պատասխան են ստացել Ռուսաստանից ուկրաինական ճգնաժամի դեէսկալացիայի վերաբերյալ իրենց առաջարկներին, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյային:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս տեղեկությունը.«Մենք կարող ենք հաստատել, որ գրավոր պատասխան ենք ստացել Ռուսաստանից։ Անարդյունավետ կլինի հրապարակային բանակցությունները, ուստի մենք դա կթողնենք Ռուսաստանին, եթե նա ցանկանա քննարկել իր պատասխանը: Մենք լիովին հավատարիմ ենք մնում այս խնդիրները լուծելու համար երկխոսությանը և կշարունակենք սերտորեն խորհրդակցել մեր դաշնակիցների և գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են սկսել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների շուրջ։ Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և բացառել Ուկրաինային դաշինքում ընդգրկելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն, անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին իրենց պատասխաններում հասկացրել են, որ ռազմական դաշինքը չի հրաժարվի բաց դռների սկզբունքից։ The New York Times-ը գրել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել են համաձայնության գալ միջուկային զենքի և զորավարժությունների մասշտաբի սահմանափակման շուրջ, ինչպես նաև հասկացրել են, որ Ռուսաստանը իրավունք չունի վետոյի իրավունք դնել միջուկային զենքի, զորքերի կամ սովորական զենքի առկայության վրա ՆԱՏՕ-ի երկրներում։