1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WP
Հասարակություն

Սերժ Սարգսյանը ներկայացրեց բոլոր ուղղությունները, որոնք կարող էին օգնել այս իշխանությանը չմտնել վտանգավոր ճանապարհի մեջ. Արտակ Զաքարյան

Այս իշխանությունը շարունակում է իր ձախողումները փաթաթել նախկին իշխանության վզին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նա նկատում է, որ իշխանության նման դիրքորոշումն այնքան էլ կարևոր չէ, կարևորը՝ գործող իշխանությունը գիտակցի, որ իրականում ինքն է մեղավոր կատարվածի համար։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ նախագահը ներկայացրեց բոլոր ուղղությունները, որոնք կարող էին օգնել այս իշխանությանը չմտնել վտանգավոր ճանապարհի մեջ։

«Սերժ Սարգսյանի կողմից հնչեցին մի շարք կարևոր և տվյալ ժամանակահատվածի համար առանցքային հայտարարություններ»,- ասաց նա։

Նախկին փոխնախարարի խոսքով՝ երրորդ նախագահը մի շարք փակագծեր բացեց, որոնք պատասխանում էին արցախյան խնդիրների բանակցային կարգավորման տարբեր փուլերի հետ կապված հարցերին։

«Սերժ Սարգսյանը ներկայացրեց ուղղություններ, որոնք կարող էին օգնել այս իշխանություններին չմտնել այն վտանգավոր ճանապարհների մեջ, որոնցով անցան, չտանեին պատերազմի, ունենալ և շարունակել պահպանել բանակացային այն ամուր, կայուն դիրքերը, որոնք իրենց թողել էին, հասկանալի մնալ միջազգային հանրության համար և դրա արդյունքում կարողանալ պաշտպանել Հայաստանի և Արցախի իրավական շահերը»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ այս իշխանությունները վերջին երեք տարում ամեն կերպ փորձել են միտումնավոր և ոչ այնքան միտումնավոր ձախողումները փաթաթել նախկին իշխանությունների վրա, նրանց մեղավորներ նշանակել։

«Այս բոլոր զառանցանքները, այս կարգի անհեթեթությունները ցույց են տալիս, որ այս երեք տարին չբավարարեց սրանց գոնե նվազագույն փորձառություն, կառավարման հմտություններ ձեռք բերել, գոնե հասկանային աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու իրավիճակը, գոնե կարողանալ մի փոքր արժանապատվություն ունենալ ու դուրս գալ այս վիճակից, գոնե գիտակցեն, որ այս ծանր դժվարին կործանված, կործանարար ժամանակահատվածի համար միակ և անփոխարինելի պատասխանատուները հենց իրենք են, որ կան»,- ասաց բանախոսը։

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն ունի անկախ պետություն ունենալու, այս տարածաշրջանում կայուն, անվտանգ, ապահով և զարգացող երկիր ունենալու հավակնություն և հայ ժողովուրդը շարունակելու է իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային բոլոր իրավունքների համար պայքարը։

«Որևէ մեկին չթվա, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվել է, պատերազմը վերջակետ է դրել բոլոր տեսակի հավանություններին, որոնք ունի հայ ժողովուրդը»,-ասաց նա։