Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը․ փաստաբան
Փաստաբան Արսեն Սարդարյանն ահազանգում է դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացված առերևույթ ոտնձգության մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․
«Այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար:
Այն պայմաններում, երբ դատավորի կայացրած որոշումը դատախազության կողմից նույնիսկ չի բողաքարկվել վերաքննիչ դատարան, զուտ վերացական դատողությունների հիման վրա, առանց որևէ փաատական տվյալի, մոտ երկու ամիս անց, հանկարծակի դատախազությունը որոշում է այն գնահատել որպես ակնհայտ ապօրինի կալանավորում, իսկ այն, որ անձը 14 օր եղել է կալանքի տակ որպես ծանր հետևանք:
Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը և ցույց տվեց, որ ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը, ձևավորեց դատավորի օրինական գործունեությանը միջամտելու արատավոր պրակտիկա: Այս երույթը հղի է դատական իշխանությունում վախի և հնազանդության մթնոլորտ ստեղծելու վտանգով:
Դատավոր Բախշիյանը գրագետ, պարկեշտ և եզակի բարեխղճության տեր դատավոր է»։