Լավրովը ուղերձներ է հղել ՆԱՏՕ-ի գործընկերներին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարներին, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, թե ինչպես է դաշինքը հասկանում անվտանգության անբաժանելիության սկզբունքը, RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրը։
«Լավրովը ՆԱՏՕ-ի իր գործընկերներին, այդ թվում՝ Բլինքենին, ուղերձ է հղել այն հարցի շուրջ, թե ինչպես է ՆԱՏՕ-ն հասկանում անվտանգության անբաժանելիության հիմնարար, առանցքային սկզբունքը, որին մենք վկայակոչում ենք, և այս ուղերձին պատասխան չկա Արևմուտքից, որևէ մեկից։ Այն, որ մենք նրանց գրավոր ինչ-որ բան ենք ուղարկել՝ որպես արձագանք, սխալ է»,- ասել է աղբյուրը։