Կրեմլը հայտարարել է Պուտինի և Մակրոնի հանդիպման մասին
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի դեմ առ դեմ հանդիպումը կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում, բոլոր մանրամասները վերջնականապես մշակելուց հետո կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է նա։
Պեսկովը պարզաբանել է, որ «խոսքը դեմ առ դեմ շփման մասին է»։
Հարցին, թե դա կլինի Ռուսաստանի նախագահի ճամփորդությունը, թե «մենք սպասում ենք հյուրերի», Պեսկովը պատասխանել է. «Մենք ձեզ ամեն ինչ կտեղեկացնենք»։
Երկուշաբթի օրը Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են անհապաղ ուսումնասիրել անձնական հանդիպման հնարավորությունը։