Կրեմլում մանրամասներ են հայտնել, թե ինչ թեմաների շուրջ են զրուցելու Պուտինը և Հունգարիայի վարչապետը
Վլադիմիր Պուտինն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կքննարկեն եվրոպական անվտանգության առանցքային հարցեր, տարածաշրջանային հակամարտություններ և երկկողմ հարաբերություններ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հունգարիայի վարչապետ Օրբանը աշխատանքային այցով կայցելի նախագահ Պուտինին, կարևոր այց, հատկապես ներկա պահին: Կարևոր է եվրոպական մայրցամաքի, տարածաշրջանային անվտանգության հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակման լավ հնարավորության առումով։ Կքննարկվի նաև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները»,- ասել է նա։