Երեխան, որը գալիս է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոն, նա հենց սկզբից կարողանում է բացահայտել, թե նա ով է. Նոնա Վանեցյան (տեսանյութ)
Մոնտեսսորիի ուսուցման մեթոդը հիմնված է ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ ուսուցման և համատեղ խաղի վրա։ Մոնտեսսորիի դասասենյակում երեխաներն աշխատում են խմբով կամ անհատապես՝ բացահայտելով աշխարհն ու զարգացնելով իրենց պոտենցիալի առավելագույնը։ Հայաստանում ևս Մոնտեսորի մեթոդաբանությունն այսօր ուրույն տեղ է զբաղեցնում և մենք այստեղ ունենք կենտրոն, որտեղ հենց այս տրամաբանությամբ ու մեթոդով է իրականացվում կրթական պրոցեսը:
Տաղավարում է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի Մոնտեսսորի ասոցիացիայի նախագահ Նոնա Վանեցյանը:
Իսկ ընթացքում մեզ միացան կենտրոնի ուսուցիչն ու սաները:
Շատ գեղեցիկ ու հետաքրքիր եթեր ստացվեց: Մենք էլ մարզեցինք մաթեմատիկայի ու անգլերենի հմտությունները:
Տեսանյութն՝ այստեղ