ID բանկ, ո՞նց եք ձեզ զգում, փաստորեն, մենակ նամակ գրելիս չեք լիքը բացթողումներ անում, տեղով բացթողում եք. Անժել Դայան
Անցած շաբաթ IDBank-ի բանկոմատից մամաս փորձել էր իմ քարտից (նույն բանկի) կանխիկացում կատարել։ Բանկոմատը տեխնիկական ինչ-որ սխալ էր ցույց տվել գումարը մուտքագրելու պահին ու քարտը կուլ էր տվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երվահան Անժել Դայանը:
«Զանգահարում եմ սպասարկման կենտրոն։ Համակարգով տեսնում են, որ խնդիրն իրենցն է եղել։ Ներողություն են խնդրում, տեղեկացնում, որ քարտը կվերաթողարկվի և կհանձնվի ինձ։
Այսօր զանգում եմ իրենց և խնդրում, որ քարտս առաքեն, քանի-որ նախ՝ վատառողջ եմ, տանից դուրս չեմ գալիս, հետո էլ, վերջ ի վերջո, մեղքն իրենցն է, ինչի ես պետք է իմ թանկագին ժամանակը ծախսեմ բանկ գնալու վրա, հատկապես, որ անգամ ինձ հարմար մասնաճյուղ չեն տանում. միայն գլխամաս։
Օպերատորը, ով շատ լավ ծանոթ էր մուննաթի 50 երանգներին ու կատարելապես հեռու էր բարեկիրթ սպասարկման տարրական նորմերից, շեշտեց, որ տեխնիկական խնդիրների համար ոչ մեկ պատասխանատու չի (անգամ բանկը, անգամ հենց իր բանկոմատի)։ Ներողություն չխնդրեց պատճառած անհարմարության համար ու իրեն լրիվ մեկ էր հաճախորդի (էս դեպքում՝ իմ) բանկի հետ համագործակցությունը խզելու ցանկությունը նման վերաբերմունքից հետո։
ID բանկ, ո՞նց եք ձեզ զգում։
Փաստորեն, մենակ նամակ գրելիս չեք լիքը բացթողումներ անում։
Տեղով բացթողում եք»,- գրել է նա` հրապարակելով բանկից ստացված նամակը, որում մի շարք ուղղագրական սխալներ կան:
