Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ կալանավորելու միջնորդությունը տրամադրվել է իրենց։
«Հավանաբար քիչ անց այն արդեն դատարանում կլինի։
Նիստի ժամի մասին կտեղեկացնենք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։