Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Իմ ղեկավարությամբ կառուցված Վարդենիս-Մարտակերտը թուրքին նվեր տվին․ Վարդանյան

2009 թվականին, երբ ես մասնակցում էի Համահայկական Հիմնադրամի Գործադիր Տնօրենի թափուր հաստիկի համար հայտարարված մրցույթին, ինձ իր մոտ է կանչում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Մենք արդեն ծանոթ էինք, քանզի ես մոտ երկու տարի էր, ինչ զբաղեցնում էի Հիմնադրամի Տնօրենի տեղակալի պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Լավ եմ հիշում այդ օրը։ Սովորաբար Նախագահի հետ մեր հանդիպումները տեղի էին ունենում երեկոյան ժամերին։ Այդ օրն ևս բացառություն չէր և ժամը 23։00-ի կողմերը զանգեց Արթուրը` Նախագահի օգնականը,

- Արա ջան, Նախագահը իր մոտ է կանչում, արի։

5 րոպե անց ես արդեն ընդունարանում էի։ Արթուրին խնդրեցի դեռ չզեկուցել, որ ես եկել եմ, քանզի շունչս պետք է տեղը բերեի (շատ ծխելն էլ դա ա)։ Մի քանի րոպե անց ներս մտա։ Սա իմ թվով երևի 20-րդ հանդիպումն էր Նախագահի հետ, բայց այս մեկը տարբերվում էր։ Ես այնտեղ էի ոչ թե որպես Հիմնադրամի Տնօրենի տեղակալ, այլ որպես Տնօրենի պաշտոնի համար պայքարող մարդկանցից մեկը։

- Դե պատմի Արա ջան, ի՞նչ կա, ոնց են գործերը Հիմնադրամում։

Հարցը կարծես թե սովորականներից էր, բայց այս անգամ ինձ գերբնական ուժ պահանջվեց, որպեսզի ես պատասխանեմ այս պարզունակ հարցին։ Ի վերջո իմ պատասխաններից էր կախված, թե ինչ կարծիք է հայտնելու Նախագահ Բակո Սահակյանը իմ տնօրեն դառնալու հետ առնչությամբ։

Մենք մոտ երկու ժամ քննարկեցինք Հիմնադրամի հետ կապված խնդիրները, ամեն ինչ կարծես լավ էր։

Հանդիմումը մոտենում էր տրամաբանական ավարտին, երբ Նախագահ Սահակյանը ասեց`

- Արա ջան, դու գիտես, որ ես քեզ լավ եմ վերաբերվում ու գնահատում եմ քեզ որպես լավ մարդ ու գործի լավ գիտակ,

- Շատ շնորհակալ եմ պարոն Նախագահ նման գնահատականի համար, - հուզմունքից չորացած կոկորդով մի կերպ պատասխանեցի ես։

- Դու Շուշին լա՞վ ես չէ ճանաչում, - շարունակեց Նախագահը,

- Այո, իհարկե, - գրեթե անլսելի ասեցի ես,

- Դե ուրեմը հաստատ Շուշիի բերդի տեղն էլ գիտես։ Արա ջան, միշտ հիշի, եթե մի օր ես լսեմ որ դու չարաշահել ես իմ վստահությունը, ապա ես առանց վարանելու հենց այդ բերդում էլ քեզ հարմար կտեղավորեմ...

Պատերազմից հետո Արցախ դեռ չեմ գնացել...

Իմ ղեկավարությամբ կառուցված Վարդենիս - Մարտակերտը թուրքին նվեր տվին։ Իսկ թշնամու ձեռքում ժամանակավորապես հայտնված Շուշիի կողքով անցնել չեմ կարողանա` սիրտս այդ քաղաքում եմ թողել...»,- գրել է Վարդանյանը։