ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ խոշոր զորավարժություն է անցկացնում Մերձավոր Արևելքում
ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին միջազգային ռազմածովային զորավարժություններ է սկսել Մերձավոր Արեւելքում։ Միջոցառումները սկսվել են Բահրեյնում և կշարունակվեն մինչև փետրվարի 17-ը։
Զորավարժություններին կմասնակցեն 9 հազար մարդ, մոտ 50 նավ և ԱՄՆ-ի և միջազգային կազմակերպությունների ավելի քան 60 գործընկեր երկրներ։
Ռազմածովային ուժերը բաժանված են չորս խմբի, որոնք գլխավորում են ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Քենիան և Օմանը։ Զորավարժությունները տեղի կունենան Արաբական ծոցում, Արաբական ծովում, Օմանի ծոցում, Կարմիր ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։