Հանրային հեռուստաընկերությունը իրականացնում է ՄԻՊ գործունեության հեռարձակումն արգելափակելու երկարաժամկետ քաղաքականություն. Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտ
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Հ1-ի գործունեությունը, ավելի կոնկրետ` ՄԻՊ գործունեությանը լուսաբանման արգելափակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ Վահե Գրիգորյանը։
«Հայտարարության մեջ, inter alia, նշված է, որ «խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ստեղծված լինելով Կառավարության կողմից, իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և վայելում է իրական հարգանք, նրա հեղինակությունն ունի միջազգային ճանաչում»:
Ցտեսություն
Հ.Գ. Հ1+ Նիկոլ = ՀԺ»