Ղազախստանում անհետացել է քրեական հեղինակություն Դիկի Արմանը
Ղազախստանում անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևը՝ հայտնի Արման Դիկի մականունով, անհետացել է կալանավայրից։ Այս մասին հայտարարել են նրա փաստաբանները, հայտնում է Sputnik Ղազախստան հեռագրային ալիքը։
«Նրանք չգիտեն, թե ուր և ինչու են տեղափոխել իրենց պաշտպանյալին»,- ասվում է զեկույցում։ Վերջին անգամ փաստաբանները Ջումագելդիևի հետ զրուցել են նախորդ օրը։ Նրանց խոսքով՝ նա պատրաստվում էր ցուցմունք տալ։
Մեղադրյալի անհետացման մասին ոչինչ չգիտեն նաեւ իրավապահները։