Դմփ-դմփ-հու-ի թմբկահարը դարձել է դատավոր ու քննելու է Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
Վարչապետի դիրիժորությամբ «դըմբ֊դըմբ֊հու»-ն ապահովող թմբուկահարը դատավոր Դավիթ Արղամանյանն է, ով վաղը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Բեթղեհեմ Արաբյանը` հրապարակելով տեսանյութ:
«2018֊ի նոյեմբերի 18-ին նա տակավին թմբկահար էր, մեկ տարի անց` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, դրանից երկու տարի անց` դատավոր։
Ճիշտը թմբուկից սկսելն է։ Մեղեդային է իրավապահ համակարգը,ոչ մի ենթատեքստ, զուտ հիշեցնում եմ, նայեք»,- գրել է նա: