1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WP
Հասարակություն

Վտանգված է դատական իշխանության անկախությունը. Դատավորների միության հայտարարությունը

Դատավորների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով այն իրողությունով, իր առաքելությունն իրականացնելու, տվյալ դեպքում՝ դատական ակտ կայացնելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գործընթացի նախաձեռնումը, հատկապես այն պարագայում, երբ դատական այդ ակտը չի բեկանվել, չի կարող ընկալվել այլ կերպ, քան այդ ակտի՝ բողոքարկման օրենքով սահմանված ընթացակարգը շրջանցող վերանայում և դատավորների՝ անաչառ որոշումներ կայացնելու ազատության սահմանափակում, որը համահունչ չէ իրավական և ժողովրդավարական պետության արժեհամակարգը դավանող որևէ պետության։

Դատավորների միության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2022 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է ՀՀ դատավորների միության նախագահ Ա․Ազարյանի հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ (տես՝ http://ajra.am/hy/news/311-2022-01-31-12-23-19):

Տվյալ հարցի կապակցությամբ մտահոգություն և գնահատականներ են հնչեցվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Հաջորդիվ ստացվել են դատավոր Բախշիյանի պաշտպանական խմբի ահազանգն ու հաղորդումները, որոնց համաձայն՝ դատավորի նկատմամբ իրականացվում է առերևույթ ապօրինի քրեական հետապնդում լիազորությունների շրջանակում նրա կողմից իրականացվող գործառույթների, կայացված որոշումների առիթով:

Ընդ որում, առանց քննության առարկա հանդիսացող փաստի առթիվ հարուցված քրեական գործի առկայության՝ դատավորի նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդում հաջորդաբար քննարկվել են նրան անձեռնմխելիությունից զրկելու, այնուհետև՝ ազատությունից զրկելու մասին հարցերը, սակայն փետրվարի 1-ի՝ ժամը 19.00-ի դրությամբ, դատավորին և պաշտպանական խմբին, նույնիսկ նման պահանջ ներկայացվելու պայմաններում, չեն տրամադրվել ԲԴԽ կողմից կայացված որոշումների՝ նրանց օրինակները։ Դա այն պարագայում, երբ դատավոր Բախշիյանին արդեն իսկ առաջադրել են մեղադրանք և նախաքննական մարմինը պատրաստվում է դիմել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Տվյալ իրավիճակում հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ է ԲԴԽ-ն բավարարել նրան անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը, ինչը, թերևս, չի խոչընդոտել ԲԴԽ-ին անցնել հաջորդ՝ ազատությունից զրկելու հարցի քննարկմանը, այն պարագայում, երբ դրա քննարկումը չէր կարող սկսվել մինչև չստացվեր առաջին հարցի վերաբերյալ բովանդակային պատասխան:

Տվյալ գործի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ դատախազությունը։ (տես՝ https://www.prosecutor.am/am/mn/8443/):

Դատախազությունը նշել է, թե առաջնորդվում է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, սակայն ընդգծելով հարցի հնչեղությունը, արձագանքելով ԲԴԽ դռնփակ դատական նիստում պաշտպանություն իրականացրած փաստաբանի հրապարակմանը՝ այդ փաստարկները դիտարկել է դատավորների համար օրենքով սահմանված երաշխիքից հրաժարում, ինչն այլևս հնարավորություն է տվել հանդես գալ գործի հանգամանքները լուսաբանող հրապարակմամբ և հաղորդագրությամբ:

Սակայն, հաղորդագրության մեջ հրապարակված գործի հանգամանքներն առկա մտահոգությունները ոչ թե փարատում, այլ խորացնում են։

Այսպես, ընդհանուր առմամբ ողջունելի համարելով անձի կալանավորման օրինականության պահպանման և միասնական դատական պրակտիկայի ձևավորման առնչությամբ Դատախազության մոտեցումը, այդուհանդերձ, հաղորդագրությունում գործի հանգամանքների շարադրանքը, դրանում պարունակվող ձևակերպումները ու դատողություններն առերևույթ թողնում են օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված փաստերի, իսկ հաղորդագրությունը՝ եզրափակիչ որոշման տպավորություն։ Մինչդեռ, դատավորի պաշտպանական խմբի հրապարակումների համաձայն՝ այն դատավարական խախտումները, որոնք ենթադրաբար թույլ են տրվել դատավորի կողմից, ունեն մոտ երկու ամսվա վաղեմություն, մեղադրողի կողմից զարմանալիորեն չեն վիճարկվել, ինչը թերևս չի խանգարել, որ քրեական հետապնդման մարմիններից ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը տվյալ գործը վարույթ ընդունի ենթադրյալ հանցանքը կատարելու օրվանից գրեթե երկու ամիս անց՝ 2022 թվականի հունվարի 26-ին, իսկ դատախազությունը հունվարի 31-ին դիմի ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա անձնական ազատությունը սահմանափակելու համաձայնություն տալու միջնորդություններով։

Զերծ մնալով անձին կալանավորելու վերաբերյալ կայացված վերոնշյալ որոշման հիմնավորվածության և օրինականության մասին դատողություններ անելու գայթակղությունից, այնուամենայնիվ, ՀՀ Դատավորների միությունը խիստ մտահոգված է այն իրողությունով, իր առաքելությունն իրականացնելու, տվյալ դեպքում՝ դատական ակտ կայացնելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գործընթացի նախաձեռնումը, հատկապես այն պարագայում, երբ դատական այդ ակտը չի բեկանվել, չի կարող ընկալվել այլ կերպ, քան այդ ակտի՝ բողոքարկման օրենքով սահմանված ընթացակարգը շրջանցող վերանայում և դատավորների՝ անաչառ որոշումներ կայացնելու ազատության սահմանափակում, որը համահունչ չէ իրավական և ժողովրդավարական պետության արժեհամակարգը դավանող որևէ պետության։

Խիստ կարևորելով դատավորի՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների ու օրինական շահերի անվերապահ պահպանումը՝ Դատավորների միությունը վտանգված է տեսնում դատական իշխանության անկախությունը՝ հստակ ազդակներ ստանալով կայացված դատական ակտի առնչությամբ դատավորի համար անբարենպաստ հետևանքների առաջացմամբ:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

ՀՀ դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյան

Դատավորների միության խորհրդի անդամներ՝

Արշակ Վարդանյան

Նորա Կարապետյան

Հարություն Ենոքյան

Արսեն Բաբայան

Ռուզաննա Հակոբյան

Արթուր Առաքելյան»