Դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի. Արարատ Միրզոյանն` Անթալիա մեկնելու մասին
Հայաստանի ԱԳ նախարարությունը դեռ հստակ որոշում չունի՝ Անթալիա կմեկնեն Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը, թե՞ ոչ։
«Հարցը քննարկվում է»,-ասաց Արարատ Միրզոյանն Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում։
Նա ասաց, դա երկկողմ այց չէ, այդ համատեքստում պետք չէ դիտարկել։
«Այն միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդ տեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ եթե շաղկապենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,-ասաց նա։