Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. կողմնորոշվելու պահը. Արտակ Գալստյան
«Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՊԱՀԸ.
Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը իր կարծիքով փառահեղ կապիտուլյացիա ստորագրելուց հետո խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին:
Չեմ կարծում, որ կգտնվի գեթ մեկ ողջախոհ անձ, որ չի ցանկանա խաղաղություն:
Խնդիրը այլ հարթության մեջ է՝
Վարչապետի աթոռը զբաղեցնողը առաջարկում է խաղաղության մի բանաձև, որտեղ չի լինելու Հայաստանի Հանրապետություն, այնպիսի խաղաղություն ինչպիսին դիցուք Թուրքիայում էր, մինչև Աբդուլ Համիդի կողմից Հայերի կոտորածների սկսելը:
Վարչապետի աթոռը զբաղեցնողի էլեկտորատից մոտ 20.000 հայեր, այսօր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կանգնած են և ձգտում են ապրել ԱՄՆ ում, որտեղ նույնպես չկա Հայաստանի Հանրապետություն, բայց կա խաղաղություն:
Արձանագրենք, որ այս մարդիկ գենետիկ հիշողությամբ հասկանում են, որ իրենց քվեարկությամբ ստեղծել են հիմքեր ընտրությունների կեղծման ու Հայաստանի Հանրապետության կործանման համար:
Հասկանում են, որ թուրքի հետ Հայը ցեղասպանություն կունենա, բայց խաղաղություն ոչ ու այդ պատճառով ընտրել են ԱՄՆ:
Ընդունում եմ, որ կան խառնածիններ, որոնք նախընտրում են թուրքի հետ եղբայրությունը և խաղաղությունը առանց Հայաստանի Հանրապետության գոյության: Դե ինչ դա էլ նրանց իրավունքն է, ավելին նրանք ունեն հոյակապ ընտրության իրավունք իրենց մանկական երազանքի իրագործման համար:
Ինչպես գիտեք այսօր տեղի է ունեցել Երևան - Ստամբուլ առաջին թռիչքը, տոմսի արժեքը 40.000 դրամ: Թուրքի հետ եղբայրություն երազողները կարող են օգտվել Վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից տրված այս հնարավորությունից և մեկնեն Թուրքիա մշտական բնակության:
Ի դեպ Երևան - Ստամբուլ թռիչքի տոմսերում, չի հաշվարկվում օդի համար գործող 10 000 ՀՀ դրամ հարկը, սա կարծում եմ պատահական չէ, հավանաբար կազմակերպողները հասկացել են, որ Թուքիա մշտական բնակության մեկնող և թուրքին եղբայր անվանող մարդը չի կարող շնչել Հայոց օդը, իսկ հարկման ենթակա է միայն մեր Հայկական օդը:
Այստեղ է, որ ոչ խառնածին Հայերը, պետք է կողմնորոշվեն, արդյոք մեզ պետք է խաղաղություն, որտեղ չկան Հայաստանի Հանրապետությունը և Հայերը:
Անձամբ ինձ, առանց Հայաստանի Հանրապետության գոյության, տարածաշրջանում խաղաղություն պետք չէ, եթե չպիտի լինենք մենք, ապա չեն լինի նաև մեզ կործանել ցանկացողները, Հայոց հողը պետք է վառվի նրանց ոտքերի տակ, մենք կմնանք և այն կվառվի Աստծո կամոք»: