N զորամասի պահպանության տեղամասում ստուգայցեր են իրականացվել
N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։