Ուկրաինան Թուրքիայից նոր անօդաչու սարքեր կգնի
Ուկրաինան մտադիր է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր գնել։
Այս մասին Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
«Ուկրաինայի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն անցյալ տարի աճել է 59 տոկոսով՝ հասնելով 7,1 միլիարդ դոլարի։ Պաշտպանական արդյունաբերությունը այն ոլորտներից է, որտեղ առաջընթաց է գրանցվել հարաբերություններում։ Մինչ օրս Ուկրաինան գնել է 12 թուրքական անօդաչու թռչող սարք և նաև հայտնել է նոր սարքեր ձեռք բերելու մտադրության մասին»,- ասել է թուրք պաշտոնյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։