Էրդողանն ակնկալում է, որ Չինաստան այցից հետո Պուտինը կմեկնի Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկին կատարած այցից հետո կայցելի Թուրքիա, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ուկրաինա մեկնելուց առաջ Էրդողանը լրագրողներին ասել է, որ Պուտինը «չինական այցից հետո պաշտոնական այցով կգա Թուրքիա»։
Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ «Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից հետո իրավիճակն ավելի պարզ կդառնա։ Թուրքիան պատրաստ է նպաստել տարածաշրջանում լարվածության վերացմանը»,- հավելել է Էրդողանը։