Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ. Օմեր Չելիք
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ և հավանությամբ։ Այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, փոխանցում է Trend-ը։
Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, «Թուրքիան չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը կհամարեն անտեղի», - ընդգծել է Չելիքը և նշել, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո նոր հնարավորությունների պատուհան է բացվել։