Վազգեն Սաղաթելյանը ևս ներգրավվեց «Կիլկիի գործ»-ում և դարձավ քաղաքական տրանսվիստիզմի զոհ. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքական տրանսվիստիտ Էդմոն Մարուքյանի հրահանգով իմ վրա տրված մատնագրով հարուցված քրեական գործին («Կիլկիի գործ»-ին) է միացվել իմ և Վազգեն Սաղաթելյանի հաղորդման գործը: Քիչ առաջ որպես մեղադրյալ հարցաքննվեցի սույն գործով, որտեղ փաստացի տուժողը ինչ-որ ՀՀ վարչապետ է (ենթադրում եմ՝ հողատուի մասին է խոսքը): Էս ամեն ինչի ամենամեծ զավեշտը նրանում է, որ Վազգեն Սաղաթելյանը ևս ներգրավվեց «Կիլկիի գործ»-ում և ապրիորի դարձավ քաղաքական տրանսվիստիզմի զոհ:
Հ.Գ. Այս երկու՝ իրար հետ առաջին հայացքից կապ չունեցող քրգործերի միավորումը մեկ վարույթում խորհրդանշում է «Լուսահոգի Հայաստան» կուսակցության վերջնական միաձուլումը ՔՊ-ի և կապիտուլյանտի հետ»: