Կիևը չի նախատեսում Ղրիմի և Դոնբասի ազատագրման գործողություն. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար
Ուկրաինայի իշխանությունները Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի տարածքներ զորք ուղարկելու պլաններ չեն մշակել, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
«Դոնեցկի և Լուգանսկի ժամանակավոր օկուպացված տարածքներ կամ ժամանակավոր օկուպացված Ղրիմ մուտք գործելու օպերացիայի պլանավորման վերաբերյալ հրամաններ չեն եղել։ Նման խոսակցություններ չեն եղել և որևէ ծրագիր չի մշակվել»,- ասել է Զալուժնին «1+1» հեռուստաալիքի եթերում: