Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին. Խամոյանը՝ Վահագն Խաչատրյանի մասին
Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել իր վերջին հարցազրույցի ժամանակ, ինքն ապահովում է իր իշխանական բուրգի ներդաշնակությունը, ներդաշնակության խնդիր է լուծում, ուստի, ես կարծում եմ, որ նրան կհաջողվի 65% ձայնով նախագահ կարգել Վահագն Խաչատրյանին: Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, որը երկրորդ փուլով դառնալու է Հանրապետության նախագահ, որն արդեն իսկ հայտարարել, խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանին:
«Փաշինյանը, խոսելով ՀՀ նախագահի հավանական թեկնածուի մասին, որևէ բառ չափանիշների և չափորոշիչների, պետության ւ պետության շահի մասին չէր ասում, չէր արտաբերում, այլ միայն, բացառապես և բաց տեքստով խոսում էր իր իշխանության անխափան աշխատանքի և գործունեության մասին»,- նշեց Խամոյանը:
Հարցին, թե Վահագն Խաչատրյանն արդյոք խախտմամբ չի՞ առաջադրվել՝ լինելով կուսակցական անդամ, Խամոյանը նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել:
«Նույն Վահագն Խաչատրյանն ասում էր, որ վախուց դադարեցրել է իր անդամակցումը ՀԱԿ-ին: Հետո ՀԱԿ-ը հրապարակեց իր դիմումը: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, ակնարկեց իր դիրքորոշումը Վահագն Խաչատրյանի մասին: Ինչպես Ջհանգիրյանի և մյուս անձանց մասին, որոնք լքել էին իր թիմը, նա այդ քայլը որակել էր ընդամենը առնետավազք»,- նշեց Խամոյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսը ստացել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանի դիմումը՝ Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։