Կրեմլը խորհուրդ է տալիս չվստահել Պետդեպարտամենտին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, թե լրագրողները պետք է ընդունեն ամերիկյան իշխանությունների խոսքը, գրում է «Известия»-ն։
«Ես խորհուրդ կտայի չընդունել որևէ մեկի խոսքը, հատկապես Պետդեպարտամենտին, երբ խոսքը վերաբերում է այս հարցերին»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողներին խնդրել էր ընդունել ԱՄՆ կառավարության խոսքը, որ Ռուսաստանը պատրաստում է ուկրաինական հարձակման կեղծ տեսագրություն։ Ինչպես նշել է Փրայսը, դրա մասին են վկայում գաղտնազերծված հետախուզական տվյալները, որոնք չեն կարող հրապարակվել։