Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրա
Հասարակություն

Զինված ուժերում սպաների և ծառայակիցների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումները, բռնությունները եզակի չեն. ՀՔԱՎ

2022 թվականի փետրվարի 2-ին համացանցում տարածվեց տեղեկություն, որ Կապանի զորամասերից մեկի զինծառայողը թողել է զորամասի տարածքը, փախել է անհայտ ուղղությամբ, թաքնվել է՝ զորամասում իր նկատմամբ կիրառված շարունակական ու անպատիժ, մարդկային արժանապատվությունը նվաստացնող գործողությունների՝ ծեծի, բռնությունների, սննդից զրկելու և այլ գործողություններից ազատվելու պատճառով։ Ըստ նորակոչիկի տատիկի խոսքերի՝ իր թոռը մնալով անտառներում՝ մեկ օր անց զանգահարել է և հայտնել իր գտնվելու վայրի մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայտարարության մեջ նաև ասվում է.

«Ըստ զինծառայողի պապիկի՝ լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունների՝ բացի իր թոռից, ազգությամբ եւս մեկ եզդի զինծառայողի նկատմամբ ճնշում են գործադրել զորամասի սպաները. չեն թույլատրել ճաշարան ու զորանոց մտնել, և զինծառայողները ստիպված են եղել ձմռան այս ցուրտ եղանակային պայմաններում երկար ժամանակ մնալ դրսում։

Զինված ուժերում սպաների եւ ծառայակիցների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ճնշումները, բռնությունները, կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով սպանությունները, ինքնասպանությունները, ցավոք, եզակի կամ բացառիկ երեւույթ չեն։

Մեր կազմակերպությունը վերջին ամիսներին ահազանգեր է ստանում տարբեր զինծառայողներին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորելու դեպքերի վերաբերյալ, սակայն այդ մասին զինծառայողները եւ նրանց ծնողները խուսափում են բարձրաձայնելուց: Ցավոք, շարունակում է քաղաքացիների մոտ պահպանվել զինվորական ծառայության հետ կապված իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգելուց, բողոքարկելուց խուսափելու վարքագիծը, որը հետևանք է հետապնդվելու, պաշտպանվածության և անվտանգության խոցելիության զգացման և իրավական գործընթացների ու ինստիտուտների հանդեպ չհաղթահարված անվստահության։

ՀՀ Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը զինված ուժերի բարեփոխումների վերցրած հանձնառությունը չի կարող իրականացնել զինծառայողների իրավունքների, նրանց մարդկային արժանապատվությունը նվաստացնող նման դրսևորումների պայմաններում։

Իրավունքների անպատիժ խախտման պայմաններում որևէ բարեփոխում չի կարող վստահելի ու արդյունավետ լինել, բարեփոխումները պետք է հիմնված լինեն զինծառայողների՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, երաշխավորման սկզբունքների հիման վրա։

Դատապարտելով Կապանի զորամասում տեղի ունեցած դեպքը և զինված ուժերում մարդու իրավունքի անպատիժ խախտման ցանկացած դրսեւորում՝ պահանջում ենք․

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբից եւ պաշտպանության նախարարությունից հրատապ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զինված ուժերում զինծառայողների մարդկային արժանապատվության նկատմամաբ հարգանքի մթնոլորտի, զինվորական կարգապահության վերականգնման ու պահպանման ուղղությամբ՝ բացառելով ցանկացած հատկանիշի հիման վրա խտրականության որևէ դրսևորում,

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից իրականացնել օբյեկտիվ, լրիվ եւ արդյունավետ քննություն դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։