Փաշինյանի իշխանությունում մեծացել է Խաչատուր Սուքիասյանի ազդեցությունը. Ագնեսա Խամոյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունում մեծացել է Խաչատուր Սուքիասյանի ազդեցությունը: Եվ բոլորը գիտեն, թե ինչպիսի ազդեցություն ունի Վագահն Խաչատրյանը Խաչատուր Սուքիասյանի վրա: Եվ մամուլում ևս եղան հրապարակումներ, որ այս նշանակման հարցում մեծ դեր է խաղացել հենց Խաչատուր Սուքիասյանը, նրա գործոնը: Ես սա չեմ համարում ընտրություն և չեմ էլ անվանելու այս գործընթացը նախագահի ընտրություն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Մարդ, որ անգամ վախենում է իր ստվերից, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ով կասկածամիտ է իր բոլոր թիմակիցների նկատմամբ, ինձ անկեղծորեն զարմացնում է, որ նա ընդառաջ է գնում Խաչատուր Սուքիասյանի կողմից իր իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ մեծացնելու և ընդլայնելու գործընթացին»,- ասաց Խամոյանը:
Հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ ՀՀՇ-ն կամաց-կամաց վերադառնում է, Խամոյանը նշեց. «Պարզվում է՝ այս իշխանությունները դեմ են նախկիններին, բայց դեմ չեն նախկինների նախկիններին: Այո՛, այդ պատկերն ունենում ենք գոնե անձերի տեսանկյունից»: