Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են գունավոր հեղափոխություններին
Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են դիմակայել այլ պետությունների ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը և ընդդիմանալ գունավոր հեղափոխություններին։ Այս մասին ասվում է Մոսկվայի և Պեկինի համատեղ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը և Չինաստանը դեմ են արտաքին ուժերի գործողություններին, որոնք խաթարում են անվտանգությունն ու կայունությունը ընդհանուր հարակից շրջաններում, մտադիր են ցանկացած պատրվակով դիմակայել արտաքին ուժերի միջամտությանը ինքնիշխան երկրների ներքին գործերին, դեմ են գունավոր հեղափոխություններին և կուժեղացնեն համագործակցությունը վերը նշված ոլորտներում»,- նշված է փաստաթղթում։
Ինչպես նշվում է համատեղ հայտարարության մեջ, «կողմերը խորապես մտահոգված են միջազգային անվտանգության ոլորտում առկա լուրջ մարտահրավերներով և ելնում են նրանից, որ բոլոր երկրների ժողովուրդների ճակատագրերը փոխկապակցված են։ Ոչ մի պետություն չի կարող և չպետք է ապահովի իր անվտանգությունն ամբողջ աշխարհի անվտանգությունից մեկուսացված և այլ պետությունների անվտանգության հաշվին»։