Ինձ մահ է սպառնում. Սաակաշվիլին՝ դատարանում
Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունենում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանի ապօրինի հատման գործով հերթական նիստը։ Դատավարությանը ներկա երկրի նախկին ղեկավարն իր ելույթում պահանջել է իրեն համապատասխան բուժօգնություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում իրեն մահ է սպառնում։
«Արդեն հինգ շաբաթ է, ինչ բժիշկներին թույլ չեն տալիս այցելել ինձ՝ այն ժամանակ, երբ ես ունեմ շատ ուժեղ թուլություն, լուրջ խնդիրներ կապված հիպերտոնիայի հետ։ Միևնույն ժամանակ, դուք հիանալի գիտեք, որ իմ վիճակը գնալով վատանում է, ես արդեն մի քանի անգամ կորցրել եմ գիտակցությունս։ Եթե համարժեք բուժման հնարավորություն չունենամ, դա անշուշտ մահով կավարտվի»,- ասել է Սաակաշվիլին։
Նա նաև հայտարարել է, որ ներկայիս «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անմիջական հրահանգով բժիշկներին թույլ չեն տվել իրեն տեսակցել և վստահություն է հայտնել, որ ապագայում միջազգային արդարադատությունը կհաստատի նրա հայտարարությունը։