Հայաստանը գնում է դեպի բռնապետություն. Ռուբեն Հակոբյան
Աշխարհում չկա մեկ դեպք, երբ հեղափոխությունը չավարտվի դիկտատուրայով: Մեզ մոտ ասել, որ բացարձակ դիկտատուրա է՝ ոչ, սակայն մենք ամեն օր մոտենում ենք այդ դիկտատուրային: Հայաստանը գնում է դեպի բռնապետություն: Այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված զրույցի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը:
Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, Ռուբեն Հակոբյանը որակեց խայտառակություն:
«Ես իրավաբան չեմ, բայց այս ընթացքում շատ իրավաբանների հետ եմ խոսել: Այն, որ ուզում են քրգործ հարուցել, կալանավորել, դա ևս օրենքի խախտում է: Ես սպասում եմ, որ քաղաքացիների աջակցությամբ փաստաբանները պետք է ոտքի կանգնեն, որովհետև, եթե սա մարսեցին, ապա ես հասկանում եմ, որ դատական համակարգի մասին խոսելն առհասարակ ծանր կլինի»,-նշեց Հակոբյանը: