Ադրբեջանական հարձակումը կանխելու շահագրգռվածություն արտաքին դերակատարներից և որևէ մեկը կարող է չունենալ. Արման Մելիքյան
Աշխարհաքաղաքական գործընթացները կանխատեսելի են: Ամենաճշգրիտ կանխատեսումն էլ անօգուտ է, եթե պետության քաղաքական վերնախավն ընդունակ չէ այն օգտագործել սեփական քաղաքականությունը մշակելու և իրագործելու համար: Այս մասին Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը գրել է դեռևս 5 տարի առաջ` 2017֊ի փետրվարին։ Այսօր նա դարձյալ հիշեցնում է այդ մասին ու, ելնելով առակա արտաքին քաղաքական իրավիճակից, նաև հավելում.
«Քանի դեռ ԱՄՆ նոր վարչակազմը զբաղված է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաձևակերպմամբ ու դրանց համահունչ գործողությունների ծրագրի նախապատրաստումով, մեր տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արմատական շահերի միջև որոշակի հակասությունների առկայությունը կարող է պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվել որպես ուժի կիրառման միջոցով ռազմական հաջողության հասնելու համար լավ հնարավորություն:
Հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է ձեռնտու լինել նաև այս արտաքին դերակատարներին՝ մեր պատերազմի հաշվին սեփական դիրքերը Հարավային Կովկասում ուժեղացնելու նկատառումներից ելնելով, ուստի ադրբեջանական հարձակումը կանխելու շահագրգռվածություն նրանցից և որևէ մեկը կարող է չունենալ»: