Երբ դուք Արցախի անունը տալիս եք, հակակրանք եք առաջացնում, Արցախը ձեր օրակարգում չկա. Ռուբեն Հակոբյան
Արցախը ձեր օրակարգում չկա: Դուք ժողովրդի էմոցիան եք գողանում: Երբ դուք Արցախի անունը տալիս եք, հակակրանք եք առաջացնում: Չեք ամաչո՞ւմ, որ էդպես խոսում եք: Ձեզնից որևէ մեկն այս ընթացքում փորձե՞լ է գալ Արցախ: Այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված զրույցի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների և նրանց սատարողների՝ Արցախի մասին հայտարարություններին:
«Ալիևը մատ է թափ տալիս ձեզ վրա: Եվ դուք դեռ Արցախի մասին խոսում եք: Ձեր օրակարգում Արցախ չկա: Եվ միակ բանը, որ կարելի է Արցախի հարցով անել, ուժեղ, ճկուն դիվանագետներ, դիվանագիտության լեզուն հասկացող իշխանություն ունենալն է, որը կկարողանա միջազգային նորմերի սահմաններում, ինչ-որ առումներով ապահովել ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը և կարգավիճակը: Ոչ թե պատերազմով...Միայն անադեկվատ մարդը կխոսի տարածքները պատերազմով հետ վերցնելու մասին: Բայց կան միջազգային օրենքներ, նորմեր, կա դիվանագիտություն, որը սակայն հակացուցված է ձեր տեսակին: Այսօր դու փաստորեն ասում ես՝ Արցախն Ադրբեջան է և վերջ»,- նշեց Հակոբյանը: