Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրա
Հասարակություն

Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, իրեն գրկելու փոխարեն Խաչքարը գրկեցինք. Գեղամ Նազարյան

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Կարախանբեյլի գյուղի առաջնային դիրքերից մեկում՝ ԱԹՍ-ի հարվածից զոհված Աբգար Նազարյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։

Աբգար Նազարյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում, 2020-ին ավարտել Ավետիք Իսահակյանի անվան ավագ դպրոցը։ 2020 թվականին ընդունվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո զորակոչվել բանակ։

Ծառայությունն անցել է Հադրութում։ Ընդգրկվել է ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակում։

Պատերազմի առաջին ժամերից մասնակցել է մարտական գործողություններին՝ դիպուկահարի իր զենքով թշնամուն պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։

Աբգար Նազարյանը 2021 թվականին հունվարի 8-ին հուղարկավորվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում։

Հետմահու պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Աբգար Նազարյանի և ևս յոթ նահատակների հիշատակին խաչքար է տեղադրվել Երևանի Նոր Արեշ թաղամասի այն բակում, որտեղ ծնվել և մեծացել է։ Նրա պատկերով հուշատախտակ է տեղադրված Կիրանցի հերոսների հուշահամալիրում։

Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը գրել է. «Աբգարս ժպտում էր, ծիծաղում, երբ ֆեյսբուքով մայրը կամ հայրը երեխայի ծնունդն էր շնորհավորում կամ երեխան՝ ծնողների։ Հիմա ուզում եմ գրել՝ Աբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղի։

Եւ այնուամենայնիվ, շնորհավորում եմ իմ քսան տարեկան հերոս։

Եթե չլինեին մարդակեր հրեշները, այսօր ընտանիքով Հադրութում կլինեինք կամ Աբգարս արձակուրդ կվերցներ եւ տանը կլիներ։

Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, բարձացանք շիրիմի մոտ, իրեն գրկելու փոխարեն Խաչքարը գրկեցինք։

Աբգարս, գիտեք, նվերներ հանձնել շատ է սիրում եւ նույնիսկ ստանալ։ Այսօր Աբգարիս անունից կիրանցեցի երեխաներին ֆուտբոլային համազգեստներ եւ գնդակներ հանձնեցինք։

Եւ այնուամենայնիվ կարոտից խելագարվում եմ։

Ծնունդդ շնորհավոր իմ անսահման խիզախ ու հերոս տղա։ Համբուրում եմ։

Հ.Գ. Աբգար ջան, գիտեմ կարդում ես։ Չծիծաղես։ Մտքով եմ շնորհավորում, բարձրաձայն եւ այսպես։ Ուզում եմ հասկանաս, որ անսահման եմ սիրում ու անելու եմ այնպես ինչպես դուք եք ուզում։ Ներողություն, որ աշխարհի առաջ, այսպես էլ շնորհավորեցի»։