Փաշինյանի այց Թուրքիա` չի քննարկվում․ ԱԳՆ մամուլի քարտուղար
Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: