Մենք կարող ենք օգտագործել իսրայելական բնական գազը մեր երկրում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Կիևից Անկարա ճանապարհին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի շահագրգռվածության մասին Երուսաղեմի հետ իսրայելական բնական գազի օգտագործման և այն Եվրոպա փոխադրելու շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Թուրք առաջնորդը լրագրողներին ասել է, որ Իսրայելի հետ էներգետիկ համագործակցությունը լինելու է այս տարվա մարտի կեսերին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի Թուրքիա այցի գլխավոր թեմաներից մեկը։
«Մենք կարող ենք օգտագործել իսրայելական բնական գազը մեր երկրում, և բացի այն օգտագործելուց, կարող ենք նաև մասնակցել այն Եվրոպա փոխադրելու համատեղ ջանքերին», - ասել է Էրդողանը։