ՆԱՏՕ-ում նշել են, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարող միանալ դաշինքին
Ուկրաինան մոտ ապագայում չի միանա դաշինքին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ ոք չի ասում, որ Ուկրաինան մոտ ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին։ Ուկրաինան պետք է շատ բարեփոխումներ կատարի երկրի ներսում»,- ասել է Ժոանեն France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։Գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ որպեսզի Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, դաշինքում պետք է կոնսենսուս լինի, որն այսօր չկա։
Ջեոանեն հավելել է, որ դաշինքն աջակցում է Կիևին, սակայն չի մասնակցի երկրում ռազմական գործողություններին։